2023 թվականի ապրիլի 12-ին՝ Շվեդիայի Տեղական Իշխանությունների և Տարածաշրջանների Ասոցիացիան և նրա մաս կազմող ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը, մեկնարկեց իր առաջին ծրագիրը Հայաստանում «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին»՝ DeaLoG նախագիծը:
ՍԱԼԱՐ ԻՆթերնեշնլը աջակցում են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրականացմանը 2022 թ. սեպտեմբերից: DeaLoG ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից՝ Արևելյան Եվրոպայի գործընկերության բարեփոխումների համագործակցության շվեդական ռազմավարություն շրջանակներում։ ԴեաԼոԳ ծրագիրը նաև Resilient Syunik Team Europe նախաձեռնության մի մասն է։
Ծրագրի հիմնական գործընկերը Հայաստանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Առանցքային գործընկերներն են ՀՀ ֆինանսների նախարարությունը, ոլորտային այլ նախարարություններ, Ազգային ժողովը, բոլոր խոշորացված համայնքները, ինչպես նաև կառավարման ոլորտում գործող համապատասխան միջազգային զարգացման գործակալությունները:
Միջոցառման նպատակն էր համախմբել DeaLoG ծրագրի բոլոր պոտենցիալ շահագրգիռ կողմերին ու շահառուներին և ներկայացնել նրանց ծրագրի հիմնական ուղղությունները և ակնկալվող արդյունքները: Բացի այդ, միջոցառման ընթացքում հարթակ ստեղծվեց արդյունավետ երկխոսության և բարեփոխումների հիմնական շահագրգիռ կողմերի միջև փոխանակման համար։
Միջոցառմանը բացման խոսքերով հանդես եկան Հայաստանում Շվեդիայի դեսպան Ն․Գ․ պրն Պատրիկ Սվենսոնը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՍԱԼԱՐ-ի ներկայացուցիչ Մագնուս Լիլյեսթրոմը, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի տնօրեն Ռայան Նոքսը։
Ծրագրի շնորհանդեսին հաջորդեց տեղական կառավարման ոլորտում շվեդական փորձի փոխանակում, ինչպես նաև պանելային քննարկում Հայաստանում տեղական ինքնակառավարման առանցքային ձեռքբերումների և ապակենտրոնացված պետական կառավարման համակարգում ՏԻՄ-երի դերի մասի և վերջիններիս մատուցած ծառայությունների մասին։
Ապրիլի 12-ին, որպես ծրագրի բացման միջոցառման շարունակություն աշխատաժողով տեղի ունեցավ ավելի քան 40 համայնքների ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում քննարկվեցին հետևալ թեմաները՝
• Հայաստանում ապակենտրոնացման համար հիմնական ներուժն ու առանցքային մարտահրավերները՝
• Ֆիսկալ ապակենտրոնացում
• Հանրակրթության կառավարում
• Առաջնային առողջապահություն
• Սոցիալական ծառայությունների տրամադրում
• Ճանապարհների պահպանում
• Համագործակցություն և կոորդինացիա ՏԻՄ-երի և կենտրոնական մակարդակի իշխանությունների միջև, հավաքական ձայն, տեղական ինքնակառավարման ասոցիացիաների դերը