2023թ. մայիսի 29-հունիսի 1-ը «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանն ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի «DeaLoG» նախագծի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (պարոն Վաչե Տերտերյան, փոխնախարար, պարոն Աշոտ Գիլոյան, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ), ՀՀ ֆինանսների նախարարության (պարոն Արման Պողոսյան, փոխնախարար), ՀՀ Ազգային ժողովի (Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վահե Ղալումյան), ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ տիկին Սուսաննա Ազատյան), ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակը (Պարոն Էդգար Մկրտչյան, գրասենյակի ղեկավար, տիկին Վիկտորյա Այդինյան, փոխվարչապետի խորհրդական), գտնվել է Ստոկհոլմում՝ ճանաչողական աշխատանքային այցի նպատակով: Պաշտոնական այցի շրջանակներում փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) և «ՍԱԼԱՐ Ինտերնեշնլ» ընկերության միջեւ:
ԴեաԼոԳ-ը Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների շվեդական ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ծրագիրն է, որն իրականացվում է վերջինիս դուստր ընկերության՝ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից, 2022 թվականի սեպտեմբերից ի վեր և նպատակ ունի աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացման գործում` հիմնվելով տեղական ինքնակառավարման շվեդական և եվրոպական այլ երկրների երկարատև և հարուստ փորձի վրա: ԴեաԼոԳ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Սիդա) կողմից՝ Արեւելյան Եվրոպայի գործընկերության շրջանակներում բարեփոխումների համագործակցության ներկայիս շվեդական ռազմավարության շրջանակներում: ԴեաԼոԳ ծրագիրը հանդիսանում է նաև «Resilient Syunik Team Europe» նախաձեռնության մի մասը, որը ԵՄ, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ Շվեդիայի համատեղ ձեռնարկումն է, որին Շվեյցարիան նույնպես միացել է որպես արտաքին գործընկեր:
Ընդհանուր առմամբ, այցի ընթացքում պատվիրակությունը ուսումնասիրեց և մտքեր փոխանակեց այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են քաղաքական, վարչական և հարկաբյուջետային ապակենտրոնացումy և պատասխանատվության բաշխում իշխանության տարբեր շերտերի ներսում և միջև, Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու տեղը ընդհանուր պետական կառավարման և ծառայությունների մատուցման գործընթացներում, տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքները գործնականում, վստահությունը, հաշվետվողականությունը և վերահսկողությունը կառավարության տարբեր շերտերի ներսում և միջև, հարկաբյուջետային ապակենտրոնացումը՝ ներառյալ եկամուտների բաշխում և համահարթեցման համակարգը, ուժեղ հարկաբյուջետային բազա և տնօրինվող եկամուտներ ունեցող համայնքների օգուտները՝ հատկապես տնտեսական զարգացման համար, փաստերի վրա հիմնված քաղաքականության ձևակերպումը, ապակենտրոնացմանն առնչվող առանցքային ոլորտների պլանավորումը։ Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Շվեդիայի քաղաքապետարան՝ հնարավորություն ունենալով ծանոթանալ ապակենտրոնացման հարկաբյուջետային ասպեկտներին, քաղաքապետարանի գործառույթների լայն շրջանակին, ինչպես նաև տեղական մակարդակում դպրոցների կառավարման համակարգին, այդ թվում նաև դպրոցների ֆինանսավորման մոդելներին: