2023թ. հունիսի 18-22-ը «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանն ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի «DeaLoG» նախագծի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին Հայաստանի համայնքների որոշում կայացնողների ինը ներկայացուցիչ (Տաթև, Վայք, Վաղարշապատ, Հրազդան, Արթիկ, Փամբակ, Մասիս, Ապարան, Իջևան համայնքներից) գտնվում էին Ստոկհոլմում՝ ճանաչողական աշխատանքային այցի նպատակով:
ԴեաԼոԳ-ը Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների շվեդական ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ծրագիրն է, որն իրականացվում է վերջինիս դուստր ընկերության՝ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից, 2022 թվականի սեպտեմբերից ի վեր և նպատակ ունի աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացման գործում` հիմնվելով տեղական ինքնակառավարման շվեդական և եվրոպական այլ երկրների երկարատև և հարուստ փորձի վրա: ԴեաԼոԳ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Սիդա) կողմից՝ Արեւելյան Եվրոպայի գործընկերության շրջանակներում բարեփոխումների համագործակցության ներկայիս շվեդական ռազմավարության շրջանակներում: ԴեաԼոԳ ծրագիրը հանդիսանում է նաև «Resilient Syunik Team Europe» նախաձեռնության մի մասը, որը ԵՄ, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ Շվեդիայի համատեղ ձեռնարկումն է, որին Շվեյցարիան նույնպես միացել է որպես արտաքին գործընկեր:
Ընդհանուր առմամբ, այցի ընթացքում պատվիրակություն ուսումնասիրեց և փոխանակեց մտքեր այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են քաղաքական, վարչական և հարկաբյուջետային ապակենտրոնացումը և պատասխանատվության բաշխում իշխանության տարբեր շերտերի ներսում և միջև, Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու տեղը ընդհանուր պետական կառավարման և ծառայությունների մատուցման գործընթացներում, տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքները գործնականում, վստահությունը, հաշվետվողականությունը և վերահսկողությունը կառավարության տարբեր շերտերի ներսում և միջև, հարկաբյուջետային ապակենտրոնացումը՝ ներառյալ եկամուտների բաշխումը (բացատրելով PIT-ն) և համահարթեցման համակարգը, ուժեղ հարկաբյուջետային բազա և տնօրինվող եկամուտներ ունեցող համայնքների օգուտները՝ հատկապես տնտեսական զարգացման համար, փաստերի վրա հիմնված քաղաքականության ձևակերպումը, ապակենտրոնացմանն առնչվող առանցքային ոլորտների պլանավորումը և այլն: