• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
Այց Արթիկի համայնքապետարան

Այց Արթիկի համայնքապետարան

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ կազմակերպության Հայաստանյան և Ստոկհոլմյան գրասենյակների անդամներին` Ծրագրերի զարգացման գծով տնօրեն Էրիկ Ֆաքսգորդին, Ծրագրի ղեկավար Հալինա Լինդհին, Տարածաշրջանային ներկայացուցիչ Իեվա Կալնինային, Հայաստանում Ծրագրի ավագ ղեկավար Վարսենիկ Մնացականյանին,​ Տեղական ինքնակառավարման հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանին, միջազգային փորձագետ Ագիտա Կալվինային, Ծրագրի համակարգող Արծրուն Պիվազյանին։

Արթիկ համայնքի ղեկավարի, Արթիկի համայնքապետարանի պատասխանատուների և ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շվեդական կողմի հետ քննարկվել են համայնքային զարգացման և կրթության ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։ Կազմակերպության ներկայացուցիչները համայնքի ղեկավարին են ներկայացրել Շվեդիայի համայնքների և ռեգիոնների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ծրագիրը, որն իրականացվում է վերջինիս դուստր ընկերության` ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից 2022 թվականի սեպտեմբերից ի վեր և նպատակ ունի աջակցել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացման գործում` հիմնվելով տեղական ինքնակառավարման շվեդական և եվրոպական այլ երկրների երկարատև և հարուստ փորձի վրա:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, վարչական​ ապակենտրոնացմանն առնչվող եվրոպական փորձի վերաբերյալ։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ներկայացուցիչներին այցի համար` կարևորելով նման այցերի նշանակությունն և շվեդական կողմի հետ փորձի փոխանակման ուսումնասիրությունը։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են