• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
Հանդիպում Գյումրու քաղաքապետի հետ

Հանդիպում Գյումրու քաղաքապետի հետ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցացիայի ներկայացուցիչ Հելլե Վիլյումսեին և ծրագրի ավագ ղեկավար Վարսենիկ Մնացականյանին: Հանդիպմանը ներկա են եղել Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ ժ/պ Նազելի Էլբակյանը:

Ընկերությունը ծավալում է աշխատանքներ՝ Հայաստանում տեղական համայնքների զարգացման բարեփոխումներին խթանելու ուղղությամբ: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է հյուրերի այցը Գյումրի, ապա ընդգծել, որ Գյումրու կայուն զարգացմանն ու տեղական ինքնակառավարման բարձրացմանն ուղղված հանձնառությանը համահունչ՝ ձեռնամուխ են լինում համայնքի զարգացման ռազմավարության ձևավորմանը: Ռազմավարության առաջնային նպատակը՝ քաղաքային միջավայր և քաղաքացիական տարածք ստեղծելն է, որը կօգտագործի համայնքի և նրա բնակիչների ներուժը:

Համայնքի ղեավարը նաև ընդգծել է, որ կցանկանային համագործակցել և ստանալ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի տեխնիկական աջակցությունը՝ ռազմավարական զարգացման գործընթացներում։

Ընկերության պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել համագործակցության, ընդգծել են, որ կուսումնասիրեն մինչ այս համայնքի կողմից իրականացված աշխատանքները, կաջակցեն համայնքի զարգացման ռազմավարության մշակման գործընթացներում:

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են