• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
Դպրոց-համայնք համագործակցության մասնակիցների հանդիպում

Դպրոց-համայնք համագործակցության մասնակիցների հանդիպում

2023թ․ դեկտեմբերի 18-ին կայացավ «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանը ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի կողմից ս․թ․ հոկտեմբերին հայտարարված Գործընկերության բաց մրցույթի արդյունքներով ընտրված համայնքների և դպրոցների հետ առցանց մեկնարկային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում մասնակիցներն հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, ներկայացնելու իրենց հարցերը, մտահոգություններն ու սպասելիքներն դպրոց-համայնք փոխգործակցության տիրույթում և ԴեաԼոԳ ծրագրի համագործակցությունից։ Օգտվելով հնարավորությունից՝ գործընկեր համայնքներն ու դպրոցները համառոտակի ներկայացրեցին իրենց պատկերացումներն ու առաջարկվող հայեցակարգային գաղափարները դպրոց-համայնք համագործակցության վերաբերյալ։

Որպես հետագա անելիքներ, քննարկվեց 2024թ․ հունվարին գործընկերների մասնակցությամբ կազմակերպվող աշխատանքային հանդիպման մանրամասները, մասնավորապես կրթության և տեղական ինքնակառավարման ու ապակենտրոնացման ուղղությամբ ընթացիկ բարեփոխումները, դպրոց-համայնք համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները։ Ի լրումն, հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև ստորագրել Գործընկերության Համաձայնագիր յուրաքանչյուր գործընկերոջ և ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի միջև։

«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանը ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրն իրականացվում է 2022-2026 թվականներին Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) դուստր կառույց ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Սիդա) ֆինանսավորմամբ:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացման գործում` հիմնվելով տեղական ինքնակառավարման շվեդական և եվրոպական այլ երկրների երկարատև և հարուստ փորձի վրա:

Ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են