Մայիսի 5-ից 7-ը Շվեդիայի Լունդ քաղաքի փոխքաղաքապետ Ֆիլիպ Սանդբերգը ԴեաԼոԳ ծրագրի շրջանակներում այցելեց Հայաստան։ Այցը տեղի ունեցավ Հայաստանում իրականացվող ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների համատեքստում, որոնք ուղղված են տեղական իշխանությունների ինքնավարության ամրապնդմանը և արդյունավետության բարձրացմանը։
Այցի նպատակն էր ներկայացնել Շվեդիայի փորձը տեղական ինքնակառավարման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջսահմանային համագործակցությանը և միջհամայնքային միավորումներին, ինչպես նաև համապատասխան գիտելիքներով կիսվել ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական կառավարության շահագրգիռ կողմերի հետ։
Պարոն Սանդբերգը իր ծրագիրը Հայաստանում սկսեց Շվեդիայի դեսպանատուն այցելությամբ, որտեղ նրան ինչպես նաև ՍԱԼԱՐ ինթերնեշենլ-ի գործընկերներ Շեյն Քուինին և Հալինա Լինդին, ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնը։
ԴեաԼոԳ նախագծի գրասենյակում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման հարցերին նվիրված երկու բովանդակալից քննարկումներ։ Պարոն Սանդբերգը ներկայացրեց Շվեդիայի փորձը՝ խթանելով ակտիվ ու նշանակալի երկխոսություն մասնակիցների միջև։ Քննարկումներն համախմբեցին տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներին։ Օրակարգում կենտրոնական տեղ էին զբաղեցնում տեղական ինքնակառավարման օրենսդրական բարեփոխումները, պետություն–համայնք համագործակցության հիմնախնդիրները, ինչպես նաև միջհամայնքային միավորումների զարգացումը։
Միջհամայնքային համագործակցության թեման պարոն Սանդբերգի ելույթի առանցքային ուղղություններից էր նաև Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված Համայնքային խորհրդատվությունների նախաձեռնության 15-րդ հանդիպման ընթացքում։ Նրա ելույթը հատկապես արդիական էր՝ հաշվի առնելով, որ հանդիպման ժամանակ ներկայացվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի երկու սևագիր գլուխներ, որոնք նույնպես անդրադառնում էին միջհամայնքային համագործակցության հարցերին։
Նման այցելությունները կարևոր դեր են խաղում փորձի փոխանակման և գիտելիքների անմիջական փոխանցման խթանման գործում՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցությունը, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման և ժողովրդավարական զարգացման ոլորտներում։