• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
Ֆինանսների Ճանապարհը՝ Կենտրոնից Մինչև Համայնք. ԴեաԼոԳ ծրագրի Նոր Ուսումնասիրությունը

Ֆինանսների Ճանապարհը՝ Կենտրոնից Մինչև Համայնք. ԴեաԼոԳ ծրագրի Նոր Ուսումնասիրությունը

Հունիսի 16-20-ը Հայաստանում էին միջազգային փորձագետներ Էլթոն Ստաֆան և Քելմենդ Զաջազին ՝  ֆինանսական ապակենտրոնացման համապարփակ ուսումնասիրություն իրականցնելու նպատակով։ Ուսումնասիրույթյունը նախաձեռնել է ԴեաԼոԳ ծրագիրը՝ իր առաքելության շրջանակում՝ աջակցելու Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումներին։ Ուսւոմնասիորւյան նպատակն է վերլուծել Հայաստանի ֆինանսական ներկա համակարգը, բացահայտել համակարգային բացերն ու մշակել գործնական առաջարկություններ՝ ֆինանսական ապակենտրոնացման առավել արդյունավետ և հաշվետու մոդելի ձևավորման համար։ 

Ուսումնասիրությունը իրականցնում է միջազգային և տեղական փորձագետների թիմը՝ Հարավարևելյան Եվրոպայի տեղական իշխանությունների ասոցիացիաների ցանցի (NALAS) գլխավորությամբ: Առաջադրանքը ներառում է ինչպես գրասենյակային ուսումնասիրություն, այնպես էլ տեղում անցկացվող գործողություններ, ինչպիսիք են հարցազրույցները և ֆոկուս խմբային քննարկումները: 

Փորձագետների օրակարգը հագեցած և ինտենսիվ էր՝ ներառելով բարձր մակարդակի հանդիպումների և քննարկումների լայն շրջանակ հիմնական շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպումներ են անցկացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Հատկապես կառուցողական փոխանակումներ են տեղի ունեցել Ֆինանսների նախարարության հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով միջկառավարական փոխանցումների կառուցվածքի և դինամիկայի վրա։ Նշանավոր էին նաև քննարկումները Երևանի քաղաքապետարանի հետ, որն, լինելով Հայաստանի խոշորագույն համայնք, կարևոր պատկերացում է տվել տեղական ինքնակառավարման մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ՝ քաղաքային համատեքստում։

Այս բազմակողմանի ընդգրկվածությունն թույլ տվեց լիարժեք պատկերացում կազմել Հայաստանի ընթացիկ ֆիսկալ իրավիճակի մասին՝ ծանոթանալով ինչպես կենտրոնական իշխանությունների մոտեցումներին, այնպես էլ տեղական մակարդակում առկա առօրյա իրականությանը։

Այցի ավարտին տեղի ունեցավ բովանդակալից քննարկում՝ հանրային ֆինանսների և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտի փորձառու հայ մասնագետների մասնակցությամբ։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են