2025 թ. օգոստոսի 25-30-ը ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ԴեաԼոԳ ծրագրի հայաստանյան թիմի ներկայացուցիչները աշխատանքային այց են ունեցել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ։
Այցի օրակարգը ներառում էր աշխատանքային հանդիպումներ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) թիմի հետ համատեղ ճաշ, ինչպես նաև քննարկումներ ՍԹԻՐՍԱՄ-ի և Folke Bernadotte Academy (FBA)-ի՝ Շվեդիայի կառավարության խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության հետ՝ ապագա համագործակցության հարցերով
Այցի կարևոր մասն էր երկօրյա «Արդյունքների հավաքագրման» աշխատաժողովը, որը միավորեց ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի տարբեր երկրների ծրագրերի ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած տարվա ձեռքբերումները, փոխանակելու փորձը և սահմանելու նոր նպատակներ ծրագրերի ազդեցությունը բարձրացնելու համար։
Այցի հագեցած օրակարգը եզրափակվեց ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի 25-ամյակին նվիրված միջոցառմամբ, որը մեկ հարկի տակ համախմբեց տարբեր երկրների գործընկերներին՝ արժևորելու կազմակերպության հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ իրականացված դրական փոփոխությունները։