• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
  • Աշխատակազմ
Ուսումնայց Շվեդիա․ ապակենտրոնացման և տեղական կառավարման փորձի ուսումնասիրություն

Ուսումնայց Շվեդիա․ ապակենտրոնացման և տեղական կառավարման փորձի ուսումնասիրություն

articles/20260205_104956_1.jpg

Փետրվարի 2-ից 5-ը տեղի ունեցավ Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ուսումնայցը Ստոկլհոլմ։Այցը կազմակերպվել է Հայաստանի ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակում։

Ուսումնայցի նպատակն էր ծանոթանալ Շվեդիայի կրթության ապակենտրոնացման փորձին և տեղական ինքնակառավարման դերակատարմանը կրթական և այլ ծառայությունների կառավարման և մատուցման գործընթացում, ինչպես նաև իրականացվել են այցելություններ համայնքներ և դպրոցներ՝ կրթության կառավարման մոդելների, պատասխանատվությունների բաշխման և որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ արժեքավոր պատկերացումներ ձեռք բերելու նպատակով։

Կառավարական պատվիրակության կազմում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (փոխնախարար Ավետիք Դարբինյան և տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյան), Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (փոխնախարար Արաքսյա Սվաջյան և ընդհանուր և արտադասարանական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության վարչության պետ Անուշ Լալազարյան) և Ֆինանսների նախարարության (փոխնախարար Վահան Սիրունյան) բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ուսումնայցի ընթացքում մասնակիցները հանդիպումներ ունեցան Շվեդիայի կառավարության և պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ այդ թվում Շվեդիայի Ֆինանսների նախարարության և Արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելեցին Շվեդիայի խորհրդարան։ Այցի շրջանակում ծանոթացան Ստոկհոլմի քաղաքային կառավարման և կրթության համակարգին՝ հանդիպելով Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահին և կրթության ոլորտի պատասխանատուներին։ Բացի այդ, իրականացվեցին այցելություններ համայնքներ և կրթական հաստատություններ՝ կրթության կառավարման մոդելների, պատասխանատվությունների բաշխման և որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ արժեքավոր փորձ և պատկերացումներ ձեռք բերելու նպատակով։

Ուսումնայցը հնարավորություն տվեց ձեռք բերել արժեքավոր պատկերացումներ Շվեդիայի ապակենտրոնացման համակարգի և գործնական մոտեցումների վերաբերյալ՝ նպաստելով Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են