• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ Հայաստանում
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
  • Աշխատակազմ
Ամփոփելով 2026 առաջին կիսամյակը։

Ամփոփելով 2026 առաջին կիսամյակը։

articles/Kr_1.jpg

 Այս տարին մեկնարկեց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների Շվեդիա կատարած այցով։ Ուսումնական այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը հանդիպեց Շվեդիայի կառավարության, պետական և համայնքային հաստատությունների, այդ թվում՝ Շվեդիայի ֆինանսների և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Ստոկհոլմի, Բոտշիրկա և Ֆլեն համայնքների ղեկավարների և աշխատակազմերի հետ։ Հայաստանից պատվիրակությունն այցելեց նաև Շվեդիայի խորհրդարան։ Այսպիսի այցելություններն պետական շահագրգիռ կողմերին հնարավորություն են տալիս սեփական աչքերով տեսնելու, թե ինչպես է ապակենտրոնացումն աշխատում գործնականում, և ձևավորելու բարեփոխումների հետագա ընթացքի համար անհրաժեշտ քաղաքական կամքը։

Մարտին տեղի ունեցավ մեր երրորդ ամենամյա համայնքային ֆորումը՝ «Մեկ ձայնով խոսելով ապակենտրոնացման բարեփոխումների մասին» խորագրով, որն այս տարի առաջին անգամ կազմակերպվեց Հայաստանի համայնքների միության հետ համատեղ։ Ֆորումին ներկա էր ավելի քան 100 մասնակից՝ Հայաստանի շուրջ 50 համայնքներից, պետական գերատեսչություններից, միջազգային գործընկեր կառույցներից, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիաներից, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի տեղական իշխանությունների ասոցիացիաների ցանցից(NALAS)։ Հերթական անգամ Համայնքային ֆորումը ծառայեց որպես եզակի հարթակ՝ միջհամայնքային երկխոսության, փորձի փոխանակման և ապակենտրոնացման օրակարգի քննարկման համար։

Մարտ ամսվա մեկ այլ կարևոր իրադարձություն էր ԴեաԼոԳ ծրագրի Խորհրդատվական խմբի երրորդ հանդիպումը։ Մեկ սեղանի շուրջ համախմբված Հայաստանում հիմնական գործընկեր նախարարությունների, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Սիդա) ներկայացուցիչները քննարկեցին ԴեաԼոԳ ծրագրի առաջընթացը, արձանագրեցին մինչ այդ պահը ձեռքբերված արդյունքների կարևորությունը և միասին ուրվագծեցին հետագա առաջնահերթություններն ու քայլերը։

Տարվա առաջին կեսի հիշատակման արժանի ամենակարևոր արդյունքներից է Մարտի 26-ին ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և Հայաստանի համայնքների միության վարչության անդամների հետ հանդիպումը, որի ընթացքում մենք հաջողությամբ ներկայացրեցինք Հայաստանում ֆիսկալ ապակենտրոնացման բարեփոխումների հետագա խորացմանն ուղղված քաղաքականության առաջարկությունները։ Վերջինի հիմքում դրված էին ԴեաԼոԳ ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանում ֆիսկալ ապակենտրոնացման բացերի համապարփակ ուսումնասիրության» արդյունքները։ Կարևոր էր նաև ՀՀ կառավարության և Վարչապետի հստակ դրական արձագանքը և այդ ուղղությամբ տրված հանձնարարականները։

Դեռ փետրվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ԴեաԼոԳ ծրագիրը մեկնարկեց կրթության ապակենտրոնացման փորձնական ծրագիր։ Վերջինը ՀՀ կառավարության ծրագրով նախանշված ապակենտրոնացման ենթակա 4 ոլորտներից մեկում իրականացվող առաջին փորձնական նախաձեռնությունն է՝ որը հատկապես կարևորվում է Հայաստանում 2015-ից մինչ օրս համայնքների միավորման, ինչպես նաև ՀՀ կրթության ոլորտի զարգացման բարեփոխումների համատեքստում։ Պիլոտի շրջանակում գործընկեր համայնքներում կիրառվելու է նաև Շվեդիայում ՍԱԼԱՐ-ի կողմից մշակված և բազմաթիվ համայնքներում կիրառվող «Համատեղ կառավարում» գործիքակազմը։

Արդեն սկսել ենք փորձնական նախաձեռնության իրականացման փուլը՝ ապրիլին այցելելով պիլոտում ընդգրկված բոլոր երեք գործընկեր համայնքները (Տաթև, Ախուրյան և Վայք) և դրանցում գտնվող՝ Տաթև, Քեթի և Մարտիրոս գյուղերի նորաստեղծ կրթահամալիրները։

Պիլոտների շրջանակում մայիսին քննադատական և ստեղծագործ մտածողության վերաբերյալ առցանց ուսումնական սեմինար անցկացրեցինք՝պիլոտային նախաձեռնության կրթահամալիրների կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակում։ Սեմինարի մասնակիցները մտքեր փոխանակեցին դպրոց-համայնք համագործակցության ծրագրերի շուրջ, ինչպես նաև հնարավորություն ունեցան քննարկելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված կառավարության ապակենտրոնացման օրակարգը։

Պիլոտային նախաձեռնության կարողությունների զարգացման շրջանակում նախատեսված հաջորդ ուսումնական սեմինարը կանցկացվի Երևանում հուլիսի 3-ին, և մասնակիցների կազմում կլինեն նաև հյուրեր Շվեդիայից՝ ՍԱԼԱՐ-ի կրթության մասնագետներ և Վեստերվիկ համայնքի ներկայացուցիչներ։ Վեստերվիկ
համայնքում  հաջողությամբ կիրառվել է «Միասին կառավարենք» գործիքակազմը, որն իր հերթին «Հասունության մոդելի» հետ մեկտեղ ներդրվել է նաև կրթության ապակենտրոնացման հայաստանյան պիլոտում։ Այցելությունն արժեքավոր հնարավորություն է փորձի փոխանակման՝ ապակենտրոնացման և կրթական բարեփոխումների համատեքստում։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են