• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
Հասունության մոդելի քննարկումներ

Հասունության մոդելի քննարկումներ

2024 թ․ մարտ-ապրիլ ամիսներին ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը հյուրընկալվել էր ՀՀ տասը համայնքապետարանում՝ համայնք-դպրոց համագործակցությանը նվիրված աշխատաժողովներին, որի ընթացքում ներկայացվեց կազմակերպական զարգացման «Հասունության մոդելի» մեթոդաբանությունը։ Այն ինքնագնահատման գործիք է, որով գործընկեր համայնքներն ու դպրոցները գնահատելում են իրենց փոխգործակցության ներկա վիճակն ու նախագծում հետագա անելիքները՝ մշակելով ու իրականացնելով համատեղ համագործակցության պլաններ։

Դպրոց-համայնք համագործակցության նպատակը մեկն է՝ համատեղ աշխատանքի շնորհիվ խթանել կրթության վերջնարդյունքներն ու նպաստել համայնքի մարդկային զարգացմանը։ Հավելումն զուտ հորիզոնական գործընկերության խորացման, ակնկալվում է, որ սույն աշխատանքների ընթացքում կարծարծվեն նաև ապակենտրոնացմանն առնչություն ունեցող հարցեր, որոնք ամփոփելով հաջորդիվ կներկայացվեն քաղաքականության պատասխանատուներին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն իրականացրեցին ինքնագնահատում և քննարկեցին դպրոց-համայնք համագործակցության խթանմանն ուղղված համատեղ գործողությունները։

Դպրոց-համայնք նախաձեռնության շրջանակներում ՍԱԼԱՐ Ինթերնեշնլն աշխատում է Հայաստանի 10 համայնքների ու այդ համայնքներում գործող թվով 34 դպրոցների հետ՝ համաձայն 2023 թ․ հոկտեմբերին հրապարակված Համագործակցության Հրավերի արդյունքների: Ըստ այդմ, դպրոց-համայնք համագործակցության խորացման հետաքրքրության հայտ ներկայացրած համայնքներն են՝ Վայք, Մասիս, Մարտունի, Հրազդան, Խոյ, Վաղարշապատ, Ախուրյան, Վանաձոր, Տաշիր և Տաթև։

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են