• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր
Մունիցիպալ ֆորում

Մունիցիպալ ֆորում

2024 թ․ փետրվարի 7-ին տեղի ունեցավ Հայաստանում Համայնքային առաջին ֆորումը, որն ուներ հետևյալ նպատակները՝ 

  • Ներկայացման և քննարկման միջոցով ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և քննարկել դրա տեղայնացման հնարավոր ուղիները․
  • Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության և երկխոսության ընդլայնմանը՝ նպատակ ունենալով ապահովել, որպեսզի տեղական ձայնն ու կարիքները հաշվի առնվեն ապակենտրոնացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման ընթացքում․ 
  • Հնարավորություն ընձեռել տեղական ինքնակառավարման մարմիններին և ԴեաԼոԳ ծրագրի կենտրոնական մակարդակի հիմնական գործընկերներին ոչ պաշտոնական և բաց քննարկելու, թե ինչպես լավագույնս և արդյունավետ կերպով շարունակել ուղղահայաց երկխոսությունը՝ ապահովելով, որ տեղական կարիքներն ու ցանկությունները հաշվի առնվեն ապակենտրոնացման ճանապարհային քարտեզում և գործողությունների ծրագրում:

Ֆորումին մասնակցել են 37 համայնքների ներկայացուցիչներ։ Հայանքային ֆորումի ընթացքում քննարկվել են այնպիսի հրատապ թեմաներ, ինչպիսիք են Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումները ընթացքը և առաջիկա զարգացումները, ճգնաժամերին համայնքների և երկրի դիմակայունության բարփրացման գործում ապակենտրոնացման կարևորությունը, համայնքների միջև համագործակցության ձևերը և մեխանիզմները միջազգային պրակտիկայում և Հայաստանում, ֆիսկալ ապակենտրոնացման կարևորությունը և Հայաստանի համեմատականը մի շարք երկրների հետ տեղական ֆինանսների և ֆիսկալ անկախության հիմնական ցուցանիշներով։

Համայնքային ֆորումի հիմնական հրավիրված բանախոսներն էին՝

  • պրն. Վաչե Տերտերյան՝ ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ
  • պրն. Ֆիլիպ Սանդբերգ՝ Լունդի համայնքի քաղաքական գործիչ (առցանց)
  • պրն. Ռայան Նոքս՝ գործադիր տնօրեն, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
  • պրն․ Մագնուս Լիլյեսթրոմ՝ միջազգային փորձագետ, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
  • պրն. Դավիդ Մելուա՝ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ - Վրաստան
  • պրն. Էլթոն Սթաֆա՝ ՆԱԼԱՍ-ի ներկայացուցիչ (առցանց)
  • պրն․ Քելմենդ Զայազի՝ ՆԱԼԱՍ-ի ներկայացուցիչ (առցանց)
Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են