Նորություններ
2025 թվականի փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ երկրորդ ամենամյա Համայնքային ֆորումը, որին ներկա էին ավելի քան 80 մասնակիցներ, այդ թվում՝ ներկայացուցիչներ տեղական ինքնակառավարման մարմիններից, բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություններից, Հայաստանում Շվեդիայի դեսպանությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, հայաստանյան փորձագիտական համայնքից, ինչպես նաև ներկայացուցիչներ և փորձագետներ Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայից (ՍԱԼԱՐ) և ՍԱԼԱՐ Ինթերնեշնլից:
Մարտի 13 Ապարան քաղաքը պաշտոնապես ստանձնեց ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը: ԴեաԼոԳ թիմը սիրով մասնակցեց բացման հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր:
Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի թիմին:
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ներկայացուցիչներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովին, որով մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը:
2023թ․ դեկտեմբերի 18-ին կայացավ «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանը ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի կողմից ս․թ․ հոկտեմբերին հայտարարված Գործընկերության բաց մրցույթի արդյունքներով ընտրված համայնքների և դպրոցների հետ առցանց մեկնարկային հանդիպումը։
Համայնքի ղեավարը նաև ընդգծել է, որ կցանկանային համագործակցել և ստանալ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի տեխնիկական աջակցությունը՝ ռազմավարական զարգացման գործընթացներում։
Մրցույթի նպատակն է խթանել մարդկային զարգացումը ՀՀ համայնքներում՝ գործելով դպրոցների կառավարման ու տեղական զարգացման փոխգործակցության տիրույթում և ընդլայնելով ու խորացնելով դպրոց-համայնք համագործակցությունը։ Վերջնաժամկետը՝ 16/11/2023
Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը համայնքապետարանում հյուրընկալեցին «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»հայաստանյան ծրագրի անձնակազմի և ստոկհոլմյան գրասենյակի անդամներին:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, վարչական ապակենտրոնացմանն առնչվող եվրոպական փորձի վերաբերյալ։
ԴեաԼոԳ ծրագրիի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին Հայաստանի համայնքների որոշում կայացնողների ինը ներկայացուցիչ (Տաթև, Վայք, Վաղարշապատ, Հրազդան, Արթիկ, Փամբակ, Մասիս, Ապարան, Իջևան համայնքներից) գտնվում էին Ստոկհոլմում՝ ճանաչողական աշխատանքային այցի նպատակով:
Պաշտոնական այցի շրջանակներում փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) և «ՍԱԼԱՐ Ինտերնեշնլ» ընկերության միջեւ:
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսին ու կազմակերպության այլ ներկայացուցիչների։
2023 թվականի ապրիլի 12-ին՝ Շվեդիայի Տեղական Իշխանությունների և Տարածաշրջանների Ասոցիացիան և նրա մաս կազմող ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը, մեկնարկեց իր առաջին ծրագիրը Հայաստանում «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին»՝ DeaLoG նախագիծը:
Քննարկեցին ապակենտրոնացման հետ կապված խնդիրները, համայնքների սեփական եկամուտների և նոր եկամուտի աղբյուրների ավելացման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Խոսելով միջհամայնքային համագործակցության զարգացման խթանման մասին՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ ծրագրային այս ուղղությունը կարևոր է հատկապես համայնքների միավորման գործընթացի արդյունքների համատեքստում:
2023թ․ փետրվարի 15-ին Դեբետի գյուղապետարանում հյուրընկալվեցին Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի ներկայացուցիչները։
2023 թ․ փետրվարի 14-ին տեղի ունեցավ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (DeaLoG) ծրագրի գրասենյակի բնակարանամուտը, որը կազմակերպել էր ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը։
Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Սյունիքի մարզի Գորիս քաղաք, ուր Եվրոպայի օրվա շրջանակներում իրականացվող ծրագրերի ցուցադրմանը մասնկացեց նաև ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը:
ԴեաԼոԳ ծրագիրը համախմբեց բոլոր գործընկեր համայնքապետարաններին և դպրոցներին, անդրադարձավ ինքնագնահատման աշխատարաններին, քննարկեց քաղած դասերը և օգնեց նրանց համատեղ միջոցառումներ պլանավորել՝ իրենց համագործակցության հասունության շարունակական առաջընթացի համար սույն թվականի ապրիլի 26-ին։
Ֆորումին մասնակցել են 37 համայնքների ներկայացուցիչներ։ Հայանքային ֆորումի ընթացքում քննարկվել են այնպիսի հրատապ թեմաներ, ինչպիսիք են Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումները ընթացքը և առաջիկա զարգացումները, ճգնաժամերին համայնքների և երկրի դիմակայունության բարփրացման գործում ապակենտրոնացման կարևորությունը, համայնքների միջև համագործակցության ձևերը և մեխանիզմները միջազգային պրակտիկայում և Հայաստանում, ֆիսկալ ապակենտրոնացման կարևորությունը և Հայաստանի համեմատականը մի շարք երկրների հետ տեղական ֆինանսների և ֆիսկալ անկախության հիմնական ցուցանիշներով։։
2024 թ․ մարտ-ապրիլ ամիսներին ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը հյուրընկալվել էր ՀՀ տասը համայնքապետարանում՝ համայնք-դպրոց համագործակցությանը նվիրված աշխատաժողովներին, որի ընթացքում ներկայացվեց կազմակերպական զարգացման «Հասունության մոդելի» մեթոդաբանությունը։