Աջակցություն Հայաստանի ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին
Հայաստանը ժառանգել է կենտրոնացված քաղաքական համակարգի մշակույթ, սակայն Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի ստորագրելուց հետո, երկիրը սկսել է փոփոխությունների գործընթաց՝ նպատակ ունենալով զարգացնել և աջակցել տեղական իշխանությունների քաղաքական, վարչական և ֆինանսական անկախությանը։ SALAR International-ը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացման գործում։
Ծրագրի գործառույթներն և նպատակները սահմանվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), ՀՀ ֆինանսների նախարարության (ՖՆ) և այլ պետական մարմինների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի տեղական դերակատարների և համապատասխան ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների արդյունքում։
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքական և ինստիտուցիոնալ իրազեկվածությունը և պատրաստակամությունը շահառուների շրջանում՝ նպաստելով ապակենտրոնացման բարեփոխման առաջմղմանը։
SALAR International-ի գործունեությունը Հայաստանում ներառում է աջակցության երկու հիմնական ուղղություն
1.Ապակենտրոնացման ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծում, որտեղ գործողությունների հիմնական շեշտը կդրվի քաղաքական երկխոսության, բարեփոխումների աջակցության և հաղորդակցության վրա՝ նպատակ ունենալով առաջ մղել փաստերով հիմնավորված ապակենտրոնացման բարեփոխումները։
2.Ֆիսկալ (ֆինանսական) ապակենտրոնացում, որի նպատակն է ապակենտրոնացման հիմնական հասկացությունների շուրջ շահառուների միջև փոխհամաձայնության ձևավորումը, կենտրոնական և տեղական մակարդակներում դերակատարների կարողությունների զարգացումը հանրային ֆինանսների կառավարման և ֆիսկալ ապակենտրոնացման տարբեր ուղղություններով, ինչպես նաև ապակենտրոնացված լիազորությունների ֆինանսավորման մոդելների և գործիքների մշակումը։
Մեր ռազմավարությունը
- ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը քաղաքականության խորհրդատվություն և աջակցություն տրամադրում՝ քաղաքական առաջնորդության և տեղական կառավարման բարեփոխումների ամրապնդման նպատակով։
- Իրազեկվածության բարձրացում ապակենտրոնացման, ապակենտրոնացման առավելությունների, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների և դրանց նշանակության վերաբերյալ։ Վերլուծական և խորհրդատվական աջակցություն՝ կենտրոնական, մարզային և տեղական մակարդակներում դերակատարների կարողությունների զարգացման նպատակով։Աջակցություն ապակենտրոնացված ժողովրդավարական կառավարման համակարգի մշակման և կիրառման գործընթացներին:
- Տեղական ինքնակառավարման թիրախային ոլորտների դերակատարների միջև հորիզոնական և ուղղահայաց համագործակցության շրջանակի և խորհրդակցական մեխանիզմների ստեղծում:
Ծրագիրն իրականացվել է փուլերով: Առաջին փուլը տևել է 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի փետրվար: Այս փուլի արդյունքում ընտրվել են ոլորտներ, որոնք պետք է հասցեագրվեին ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Հիմք ընդունելով SALAR International-ի նախորդ փորձն ու մասնագիտական կարողությունները՝ դիտարկված ուղղություններից ներառել են քաղաքական երկխոսությունը, ֆիսկալ ապակենտրոնացումը և կրթության ապակենտրոնացումը: