SALAR-ի աջակցությունը ֆինանսական ապակենտրոնացման առաջմղման գործում Հայաստանում
Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիաի (SALAR) դուստր կազմակերպությունը (SALAR international) DeaLoG ծրագրի միջոցով, աջակցում է Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման շրջանակում ֆինանսական քաղաքականության էական փոփոխությանը։
DeaLoG ծրագրի առաջնահերթություններից է ֆինանսական ապակենտրոնացման հիմնական հասկացությունների շուրջ շահառուների միջև փոխհամաձայնության ձևավորումը։
SALAR-ը նպատակ ունի զարգացնել բարեփոխման մեջ ընդգրկված բոլոր դերակատարների կարողությունները: Կենտրոնական և տեղական մակարդակներում դերակատարների կարողությունները զարգացնելով՝ ծրագիրը նրանց տրամադրում է անհրաժեշտ հմտություններ և գործիքներ՝ արդյունավետ ֆինանսական կառավարում ապահովելու և ավելի ինքնավար ու կայուն տեղական կառավարման համակարգ ստեղծելու համար։
SALAR-ը գործունեություն է ծավալում նաև ապակենտրոնացված ֆինանսական լիազորությունների համար մոդելների և գործիքների մշակման ուղղությամբ՝ խթանելու տեղական մակարդակում հանրային ծառայությունների արդյունավետ և նպատակային մատուցումը։
Ֆինանսական ապակենտրոնացումը մի շարք առավելություններ ունի, ներառյալ ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը, հաշվետվողականության բարձրացումը և կառավարության ու քաղաքացիների միջև կապերի ամրապնդումը։ Շվեդիայի հարուստ փորձը այս ոլորտում օրինակ է, թե ինչպես հզորացված տեղական ինքնակառավարման մարմիները կարող են խթանել նորարարությունը, բարելավել հանրային ծառայությունները և ստանալ համայնքի վստահությունը։ SALAR-ի փորձառության հիման վրա ծրագիրը նպաստում է Հայաստանում ավելի կայուն և ճկուն կառավարման համակարգի ձևավորմանը՝ ուղղված համայնքների կարիքների ավելի արդյունավետ բավարարմանը։