• Մեր մասին
    • ՍԱԼԱՐ
    • ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ
    • Թիմը Շվեդիայում և Հայաստանում
  • Նորություններ
  • Մեր աշխատանքը Հայաստանում
    • ԴեաԼոԳ ծրագիր
      • Ֆիսկալ ապակենտրոնացում
      • Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն
      • Կրթության ապակենտրոնացում
  • Գրադարան
    • Տեղեկատվական գրքեր
    • Ուսումնասիրություններ և վերլուծություններ
    • Սահիկաշարեր և ուսումնական նյութեր
    • Լուսադարան
    • Տեղեկագրեր

Քաղաքականության երկխոսություն և ջատագովություն

Քաղաքական երկխոսության և բարեփոխման  աջակցություն

Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպությունը՝ SALAR International-ը, DeaLoG ծրագրի միջոցով կարևոր դեր է խաղում Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման առաջմղման գործում՝ աջակցելով կառուցողական քաղաքական երկխոսության ձևավորմանը և իրականացնելով ռազմավարական գործողություններ, որոնք ուղղված են բարեփոխման աջակցմանը:

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության՝ Sida-ի ֆինանսավորմամբ DeaLoG ծրագիրը ստեղծում է հնարավորություն բարեփոխման շահառուների և դերակատարների համար ներգրավվել առարկայական քննարկումներում՝ նպաստելով արդյունավետ և ներառական ապակենտրոնացման քաղաքականության ձևավորմանը։

Ծրագրի հիմնական նպատակներից է նաև տրամադրել ռազմավարական խորհրդատվություն և աջակցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), ինչպես նաև այլ ներգրավված պետական մարմինների կարողությունների զարգացմանը։

Ծրագիրը կարևորում է տեղական ինքնավարության և հաշվետվողականության նշանակությունը՝ խրախուսելով այնպիսի բարեփոխումներ, որոնք կընդլայնեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ու կզարգացնեն նրանց կարողությունները՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու համար։

Մեկ այլ կարևոր գործառույթ է բարձրացնել ապակենտրոնացման առավելությունների վերաբերյալ իրազեկվածությունը թե՛ բոլոր շահառու կողմերի, թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում՝ վերլուծական նյութերի, թիրախային խորհրդատվական նախաձեռնությունների և այլ միջոցառումների միջոցով։

Հենվելով տեղական ինքնակառավարման ոլորտում Շվեդիայի երկարամյա փորձի վրա՝ SALAR-ի գործունեությունը, որն ուղղված է ապակենտրոնացման քաղաքականության շուրջ երկխոսության և բարեփոխումների աջակցությանը, նպաստում է Հայաստանում թափանցիկ, ներառական և քաղաքացիների կարիքներին համահունչ ապակենտրոնացված կառավարման մոդելի ձևավորմանը։

 

Էլ․ փոստ armenia@salarinternational.se
Սոց․ կայքեր
Հասցե

ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 106/1

SALAR International, as part of the Swedish Association of Local Authorities and Regions (SALAR), works globally to strengthen democracy and good governance at the local level.

    Օգտակար հղումներ
  • Ապակենտրոնացման պորտալ
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ կառավարություն
  • ՀՀ Ազգային Ժողով
© SALAR International . Բոլոր իրավունքները պաշտպանված են